Վերջին հոդվածները.

Monday, December 6, 2010

Links to this post

Իտալիա, 2008
Ռեժիսոր՝ Մատեո Գարրոնե
Դերերում՝ Տոնի Սերվիլյո և ուրիշներ
Ժանրը՝ դրամա
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.0
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 91%

Ֆիլմը Կամարրոյի մասին է, իսկ Կամարրոն մաֆիայի նման կառույց է Նեապոլում: Չգիտեմ, թե ֆիլմում նկարահանած դեպքերը ինչքանով են համապատասխանում իրականությանը, սակայն վեպի հեղինակ Ռոբերտո Սավիանոն բազմաթիվ անգամներ ահաբեկվել է Նեապոլյան մաֆիայի կողմից և հիմա գտնվում է ոստիկանության մշտական հսկողության տակ:

Thursday, November 25, 2010

Links to this post

Կանադա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2007
Ռեժիսոր՝ Դեյվիդ Քրոնենբերգ
Դերերում՝ Վիգգո Մորտենսեն, Նաոմի Ուոտս, Վենսան Կասսել և ուրիշներ
Ժանրը՝ Դրամա, էքշն, թրիլլեր
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.8
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 89%
Վիգգո Մորտենսենը լավագույն տղամարդ դերասան անվանակարգում ներկայացվել է Օսկար մրցանակի, սակայն չի շահել:

Ֆիլմի հերոսուհին՝ Աննա Խիտրովան, ռուսական ծագում ունեցող մանկաբարձ է, ով աշխատում է Լոնդոնյան հիվանդանոցներից մեկում: Մի օր հիվանդանոց են բերում 14ամյա ռուս հղի աղջկա, սակայն բժիշկներին հաջողվում է փրկել միայն երեխայի կյանքը: Աղջկա իրերի մեջ Աննան գտնում է նրա օրագիրը, որն իրեն բերում հասցնում է ռուսական մաֆիայի՝ օրենքով գողերի որջը: Իր կամքին հակառակը Աննան ներքաշվում է օրենքով գողերի դաժան ու անմարդկային խաղերի մեջ:

Wednesday, November 24, 2010

Links to this post

ԱՄՆ, 2009
Ռեժիսոր՝ Վես Անդերսոն
Դերերում՝ Ջորջ Քլունի, Մերիլ Ստրիփ, Բիլլ Մըրրեյ և ուրիշներ
Ժանրը՝ մուլտֆիլմ, անիմացիա
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.0
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 93%
2010թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը ներկայացվել է երկու Օսկար մրցանակի, սակայն չի շահել:

Ֆանտաստիկ պրն. Ֆոքսը ստոպ կադրով նկարահանված անիմացիա է, ոնց որ հին սովետական մուլտիկներից լիներ:

Tuesday, November 16, 2010

Links to this post

Հարավային Կորեա, 2003
Ռեժիսոր՝ Բոնգ Ջուն-հո
Դերերում՝ Սոնգ Կանգ-հո, Կիմ Սանգ-կյունգ և ուրիշներ
Ժանրը՝ դրամա, դետեկտիվ
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.1
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 88%

«Հրեշը» ֆիլմի ռեժիսոր Բոնգ Ջուն-հոյի հերթական գլուխգործոց ֆիլմը, որը Oldboy-ի ու The Chaser-ի հետ միասին դարձավ իմ տեսած լավագույն կորեական ֆիլմերից մեկը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 80-ական թվականներին Հվ. Կորեայի մի փոքրիկ գյուղաքաղաքում: Երկու դետեկտիվ՝ մեկը տեղացի, մյուսը՝ Սեուլցի, ուսումնասիրում են սերիական մարդասպանությունների շարան: Սպանությունները միշտ տեղի են ունենում անձրևոտ գիշերներին, զոհերը՝ գեղեցիկ երիտասարդ աղջիկներ են, որոնց մարդասպանը բռնաբարում է և դաժանաբար սպանում ու առանց հետքեր թողնելու անհետանում: Դետեկտիվները աշխատելու տարբեր ոճեր ունեն, ինչի պատճառով շատ հաճախ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ են մտնում:

Thursday, November 11, 2010

Links to this post

Ճապոնիա, 2008
Ռեժիսոր՝ Յոժիրո Տակիտա
Դերերում՝ Մասահիտո Մոտոկի, Ռյոկո Հիրոսուե և ուրիշներ
Ժանրը՝ դրամա
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.1
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 81%
Շահած մրցանակները 2009թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը արժանացել է Օսկարի լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում

Ֆիլմը պատմում է սկսնակ թավջութակահար Դաիգոյի մասին, ով նվագախմբի փակվելուց հետո դառնում է գործազուրկ: Դաիգոն կնոջ հետ տեղափոխվում է գյուղ և նոր աշխատանք է գտնում իր համար - դագաղավորող (ես հենց նոր բառ հորինեցի): Դագաղավորումը ճապոնական մշակույթի ամենահետաքրքիր ու կարևոր արարողություններից մեկն է: Մահացածի հարազատները հավաքվում են մահացածի մոտ, իսկ դագաղավորողը ամենայն հարգանքով փոխում է մահացածի շորերը, լվանում մարմինը, կատարում մաքրման արարողություններ, վերջում մակիաժ է անում՝ դիակին հայտնելով գրեթե կենդանի մարդու տեսք: Ու այս ամենը կատարվում է այնպիսի հարգանքով, այնպիսի նվիրվածությամբ ու այնպիսի վեհությամբ ու այնպիսի պարային ճշգրիտ շարժումներով, որ մարդու մոտ միայն հիացմունք է առաջանում:

Tuesday, November 9, 2010

Links to this post

ԱՄՆ, 2009
Ռեժիսոր՝ Ջ. Ջ. Աբրամս
Դերերում՝ Քրիս Փայն, Զեքրի Քուինթո և ուրիշներ
Ժանրը՝ ֆանտաստիկա
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.1
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 94%

ՍտարԹրեքի երկրպագուների հետ առաջին անգամ առնչվել եմ 2000թ-ին ԱՄՆ: Դրանք ոնց որ ծրագրավորող լինեն, երկու ՍտարԹրեքյան երկրպագու իրար հետ խոսալուց բան չես հասկանում... Հետո պարզեցի, որ ՍտարԹրեքը ամերիկյան սերիալ է, որը սկսվել է հեռավոր 60-ական թվականներին ու շարունակվել մինչև մեր օրերը՝ ընթացքում ստեղծելով մի քանի տասնյակ (թե հարյուրավոր) սերիաներ ու մի քանի լիամետրաժ ֆիլմեր: Ու չնայած ՍտարԹրեքի երկրպագուները պնդում էին, որ ՍտարԹրեքը վերջն ա, որ սրա պես հետաքրքիր սերիալ աշխարհում գոյություն չունի, որ Վուլկանները խելացի են, Կիրկը ամենալավն ա, լազերային հրացաններին ոչ մի բան չի հասնի, ինձ պարզապես դուր չէր գալիս նստել ու հինաուրց սերիալ նայել սարսափելի անորակ հատուկ էֆեկտներով: Ի դեպ հին ՍտարԹրեքից միակ տեսածս դրվագը սա է, որը հավակնում է դառնալ երբևէ նկարահանված ամենավատ կռվի տեսարանը.

Monday, November 8, 2010

Links to this post

Հարավային Կորեա, 2006
Ռեժիսոր՝ Բոնգ Ջուն-հո
Դերերում՝ Սոնգ Կանգ-հո, Բյեոն Հի-բոնգ և ուրիշներ
Ժանրը՝ կատակերգություն, դրամա, սարսափ, քաղաքական սատիրա
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.1
Rottentomatoes-ի միջին գնահատականը՝ 92%

Հարավային Կորեայում հանդիսանում է բոլոր ժամանակների ամենաբարձր հասույթ ձեռք բերած ֆիլմը, ըստ տոմսերի վաճառքի Կորեայի բնակչության 40%-ը դիտել է այս ֆիլմը:

Էս կորեացիները դեմք են մի այլ կարգի... Իմ տեսած բոլոր կորեական ֆիլմերը շատ օրիգինալ են եղել, եթե սարսափ ֆիլմ է եղել, էն աստիճանի սարսափելի է եղել, որ սիրտս կանգնել է, եթե դրամա է եղել, չափից դուրս խորն է եղել, եթե թրիլլեր է եղել, չափից դուրս գրավիչ սյուժե է ունեցել իսկ եթե կատակերգություն է եղել, մեջն այնպիսի ցանցառ կադրեր են եղել, որ ծիծաղից մեռել եմ: