Մեծ Բրիտանիա, 2009
Ռեժիսոր՝ Թերրի Գիլլիամ
Դերերում՝ Հիթ Լեջեր, Քրիստոֆեր Փլամմեր, Վերն Թրոյեր, Լիլի Քոյլ, Թոմ Ուեյթս, Ջոննի Դեպպ, Ջուդ Լոու, Քոլին Ֆարրել
Ժանրը՝ ֆանտաստիկ, հեքիաթ մեծահասակների համար
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.1
RottenTomatoes-ի գնահատականը՝ 64%
Ներկայացվել է երկու օսկար մրցանակի, սակայն չի շահել:
Ֆիլմի ռեժիսյորն ու դերասանական կազմը ամեն ինչ արժի... Իսկ սա իրականում Հիթ Լեջերի վերջին ֆիլմն էր, ֆիլմի նկարահանումների 1/3-ն էլ չէր ավարտվել, երբ Հիթ Լեջերը անժամանակ հեռացավ կյանքից: Թերրի Գիլլիամը սկզբից որոշել էր չավարտել ֆիլմը, սակայան Լեջերի ամենամոտ ընկերների շնորհիվ՝ Դեպպ, Լոու, Ֆարրել, ավարտին հասցրեց ֆիլմը, իրենց տալով Լեջերի մասնակցությամբ որոշ դրվագներ:
Իսկ ֆիլմը ֆանտաստիկա է, այն պատմում է ավելի 1000ամյա Դոկտոր Պառնասսուսի մասին, ով սատանայի հետ (ում դերը փայլուն կերպով կատարում է երգիչ Tom Waits-ը) պայմանագիր կնքելով մարդկանց ներս է թողնում իր երևակայական աշխարհը: Մարդիկ հայտնվելով երևակայական աշխարհում տեսնում են այն, ինչ ամենաշատն են երազում, իսկ այդ աշխարհից դուրս գալու համար պետք է ընտրություն կատարեն երազանքի և գայթակղության միջև: Եթե նրանք ընտրում են երազանքը, հաղթում է Պառնասսուսը և այդ մարդը փրկվում է, իսկ եթե ընտրում է գայթակղությունը, ապա հաղթում է Սատանան և այդ մարդը կործանվում է: Պառնասսուսի վերջին գրազը Սատանայի հետ շատ վճռական է, նա, ով 1 օրվա մեջ կհաղթի 5 հոգու, կդառնա Պառնասսուսի գեղեցկուհի դստեր տիրակալը: Վերջին պահին Պառնասսուսին անսպասելիորեն օգնության է գալիս մի անհայտ մարդ, իսկ թե հետո ինչ կկատարվի, նայեք ինքներդ:
Ֆիլմը լավն էր, չնայած որոշ պահեր մի փոքր անհաջող էին ու անհասկանալի, բայց հաշվի առնելով ֆիլմի ճակատագիրը, ներողամտորեն էի դրան մոտենում: Հիթ Լեդջերի խաղը լավն էր, իր կերպարանոփոխություններն էլ որպես Ջոննի Դեպպ, Ջուդ Լոու ու Քոլին Ֆարել, հաջող էր ստացվել: Դրական ու բարի ֆիլմ էր: