ԱՄՆ, 2009
Ռեժիսոր՝ Վես Անդերսոն
Դերերում՝ Ջորջ Քլունի, Մերիլ Ստրիփ, Բիլլ Մըրրեյ և ուրիշներ
Ժանրը՝ մուլտֆիլմ, անիմացիա
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.0
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 93%
2010թ-ի Օսկար մրցանակաբաշխությանը ներկայացվել է երկու Օսկար մրցանակի, սակայն չի շահել:

Ֆանտաստիկ պրն. Ֆոքսը ստոպ կադրով նկարահանված անիմացիա է, ոնց որ հին սովետական մուլտիկներից լիներ:

Ֆիլմի սկզբում Ֆոքսն ու իր կինը աղավնիներ գողանալիս ընկնում են աղվեսների համար նախատեսված թակարդը ու հենց այդ ժամանակ կինը նրան ասում է, որ բալիկի է սպասում: Պրն. Ֆոքսը մոգոնում է փրկվելու անհավանական պլան և երկուսով դուրս են պրծնում թակարդից ու խոստանում կնոջը, որ այլևս գողություն չի անի: Անցնում են տարիներ ու պրն. Ֆոքսը կնոջ ու որդու հետ տեղափոխվում է ամենավտանգավոր թաղամասերից մեկը: Նրա հարևանները երեք ֆերմերներ են՝ Բոգիսը, Բանսը և Բինսը, մեկը մյուսից ավելի չար ու վատ: Պրն. Ֆոքսը մշակում է նոր պլան, որպեսզի հնարավորինս չափ շատ վնաս տա երեք ֆերմերներին, սակայն պլանը իրագործելիս որոշակի բարդություններ են ի հայտ գալիս...

Մի խոսքով վերին աստիճանի ծիծաղելի ու օրիգինալ մուլտիկ, որը դուր կգա թե փոքրերին, թե հատկապես մեծահասակներին:

Սա էլ թրեյլերը.